Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մեկին չի հավատում, մյուսին չի հասկանում

Մեկին չի հավատում, մյուսին չի հասկանում
22.09.2016 | 23:05

Երբ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ այդպես էլ չհասկացավ, թե ինչ փոփոխություն է առաջարկում Լևոն Մկրտչյանը:

«Վաղվա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պետք է տեսնենք կիրթ, և երբ թիմը վերջնական ձևավորվի, յուրաքանչյուր նախարարի հետ իր ոլորտի մասին կխոսենք»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը: Նա հետաքրքրվեց, թե այդ որոշմամբ ի՞նչն է փոխվում կառավարման և կանոնների մեջ, սակայն Մկրտչյանի պատասխանները, թե՝ ինստիտուտները ՊՈԱԿ-ներ էին, հետո ձևավորվեցին հիմնադրամներ, որ ավելի ազատ լինեն ֆինանսավորման մեջ, չբավարարեցին վարչապետին: «Ի՞նչ թույլ չի տալիս այսօրվա կառավարման համակարգը, որ թույլ է տալիս առաջարկվողը»,- հարցրեց Կարեն Կրապետյանը: Լևոն Մկրտչյանը մանրամասնեց, որ կառավարումն է փոխվում, հիմնադրամները շատ ավելի ազատ են իրենց ֆինանսական քաղաքականության մեջ, և լուրջ աշխատանքի պարագայում՝ կարող են իրականացնել լուրջ ֆինանսավորում, ներդրումներ անել և համագործակցել, աշխարհում ընդունված ձև է:


«Որ ասեմ՝ ամեն ինչ լավ պատկերացրի՝ ինչ ասացիք, չէ, բայց եկեք ընդունենք, հետո վերանայենք,- ընդառաջ գնաց վարչապետը և հավելեց.- Մենք բազմաթիվ քայլեր ենք անում կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Ես չեմ ուզում Ձեր որոշումը հիմա կանգնեցնեմ, բայց եթե ինքներդ վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանե՞նք»:

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ